Էջմիածնի Պատկերասրահ

Թանգարան
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Wi-Fi-ի առկայությունըոչ
հուշանվերներոչ
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
մուտքն ազատ էոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1970 թ․
ք․ Վաղարշապատ Արարատյան փող. 3

1970թ-ին հիմնադրվում է Էջմիածնի պատկերասրահը։ Այստեղ ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները։ Կարելի է տեսնել քանդակի, գծանկարի և գեղանկարի նմուշներ։
Առաջին անգամ Խորեն Տեր-Հարությանը Հայաստան այցելել է 1970թ-ին։ Մեկ տարի հետո նա անհատական ցուցահանդես է ունենում Երևանի նկարչի տանը, որը լայն ճանաչում է նրան բերում։ Քանդակագործը 1983թ-ին հայրենիքին է նվիրաբերում ավելի քան 200 արվեստի նմուշ։

1994թ-ից Էջմիածնում տեղի է ունենում Խորեն Տեր-Հարությանի մշտական ցուցադրությունը՝ քանդակները, Ջամայկայում ապրած տարիների կատարած գեղանկարչական երկերը և տարբեր երկրներում ստեղծած գրաֆիկական գործերը։ Պատկերասրահում կարելի է ծանոթանալ քանդակագործի բազմազան արվեստի հետ։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 57 քանդակ, 40 գծանկար, 10 գեղանկար։

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:40

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը Հայերեն/Անգլերեն/Ռուսերեն լեզուներով 2000 դրամ է։

 

Տոմսեր

Մուտքի տոմս - 1000 դրամ։

Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 500 դրամ:

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374-231-43877
ejmiatsin-gallery.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր